Ներքին 2 տարի առաջ - 10:38 10-06-2024

Արարատի մարզում «Hyundai Elantra»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին. կա 2 զոհ. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Ազատավան գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երասխ ընթանալիս «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, առաջ ընթացել, բախվել աջ գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորները, գիտակցության չգալով, մահացել են:

Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչություն նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածներն են Երևանի բնակիչ 23-ամյա Արթուր Թամոյանը և Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Գրիգոր Ներսիսյանը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե ով է եղել վարորդը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում