Ներքին 3 տարի առաջ - 19:30 02-01-2023

Ավտովթար՝ Արարատի մարզում․ Nissan Tiida-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին․ shamshyan.com

Այսօր՝ հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 17։10-ի սահմաններում Երևանի բնակիչ Կ․ Կարապետյանն իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Մասիսի վարչական տարածքում բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները` դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով նույն վաշտի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով տեսուչ Սահակ Թադևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի տեխնիկական խնդիր ունենալը և, եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր է բախվեր ճանապարհով ընթացող մեքենաների։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում