Ներքին 2 տարի առաջ - 22:37 05-06-2024

Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով

ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման թեմայով աշխատաժողովին, որը տեղի է ունեցել hունիսի 5-ին, մասնակցել են ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, քննարկման է ներկայացվել Ստամբուլյան արձանագրությանը համապատասխան փաստաթղթավորման գնահատման զեկույցը, այդ թվում՝ ձևանմուշը, որը դարձել է ինտենսիվ քննարկումների առարկա։

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի գործընկերներին՝ համատեղ ուժերով հավակնոտ օրակարգ ձևավորելու համար։

Նա նշել է, որ ՆԳ նախարարության համար կարևոր նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից ինստիտուցիոնալ լուծումների նախատեսումը՝ ընդգծելով, որ առավել կարևոր է նախապատվություն տալ ինստիտուտների կատարելագործմանը, քան իրավիճակային լուծումներին։

«Շատ հարթակներում մենք քննարկում ենք տարբեր վճիռների կատարումը, բայց ուզում եմ նորից շեշտել և առիթ ունեցել եմ բազմաթիվ քննարկումներում շեշտելու, որ մեր նպատակը ոչ թե պարզապես որևէ վճիռ կատարելն է, այլ գալ ի սկզբանե պետության կամարտահայտությունից, որովհետև Հայաստանի Հանրապետությունը տվյալ կամքն արտահայտել է ոչ թե որևէ միջազգային կազմակերպության մաս կազմելու համար կամ ստանձնելու որևէ պարտականություն, այլ ի սկզբանե պետության կամքը եղել է մարդու իրավունքների պաշտպանության համար ավելի բարձր երաշխիքներ նախատեսելը»,- նշել է Արփինե Սարգսյանը։

Ըստ աղբյուրի՝ փոխնախարարը հույս է հայտնել, որ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը չի սահմանափակվի միայն գնահատման շրջանակներում․ մասնավորապես՝ վերապատրաստումներ են ակնկալվում Ոստիկանության, շտապօգնության և Քննչական կոմիտեի անձնակազմի համար, ինչպես նաև կապահովվի նյութատեխնիկական համապատասխան հագեցվածություն։

Նշվում է, որ Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, համագործակցության համար շնորհակալություն հայտնելով ՆԳ նախարարությանը, վերահաստատել է գործընթացին աջակցելու Եվրոպայի խորհրդի հանձնառությունը:

«Մեր ուշադրության կենտրոնում են ձերբակալվածների պահման վայրերում ձերբակալվածների նկատմամբ վատ վերաբերմունքի փաստագրման մեխանիզմները․ մեզ համար մարդկանց իրավունքների պաշտպանությունը առաջնահերթություն է։ Վատ վերաբերմունքի դեպքերի բացահայտման և դրանց վերաբերյալ հաղորդումների ընդունման ստանդարտ ընթացակարգերի բացակայությունը կարող է ոտնահարել ձերբակալվածների պահման վայրերում գտնվող անձանց իրավունքները»,- ասել է Մաքսիմ Լոնգանգեն։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել վերջնականացնելու փատաթղթերը, ապահովելու հատատումը և դրանց հիման վրա վերապատրաստումների իրականացումը։

Աշխատաժողովն ընթացել է ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով։

Միջոցառումը կազմակերպվել էր «Եվրոպայի խորհրդի՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով