Ներքին 2 տարի առաջ - 22:09 05-06-2024

Գյումրեցի իրավապաշտպանը ձերբակալվածների պահման վայրում է

Oragir.News-ի տեղեկություններով՝ մոտ 3 ժամ առաջ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթից գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանին բերման են ենթարկել, արդեն 2 ժամից ավելի է՝ իրավապաշտպանը գտնվում է Գեղարքունիքի մարզի Մարտունու բաժնի ձերբակալվածների պահման վայրում։

Oragir.News-ը փորձել է տեղեկություն ստանալ Կարապետ Պողոսյանի կնոջից՝ Անգին Մալխասյանից։

«Ուղիղ եթերից իմացա, որ ամուսնուս մեքենան կանգնեցրել են, բերման են ենթարկել ինչ-որ պարեկներ։ Զանգեցի էդ պահին, ասաց՝ ամեն ինչ նորմալ է, մի անհանգստացիր։ Մեր տեղեկություններով՝ ուզում են ձերբակալել, փաստաբանները հիմա զբաղվում են այդ հարցով»,-ասում է իրավապաշտպանի կինը։

Մեր տեղեկություններով՝ տեխնիկական խնդրի համար են մեքենան կանգնեցրել, բայց կինն ասում է, որ դժվար թե ապահովագրական խնդրի համար ամուսնու հեռախոսն անհասանելի դառնար։

Նշենք, որ գյումրեցի իրավապաշտպանը ոստիակնական համակարգի ուշադրության կենտրոնում է հայտնվել ընդդիմադիր հայացքների համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով