Ներքին 2 տարի առաջ - 16:15 03-06-2024

ՃՈ տուգանքի զեղչերը՝ գլխացավանք. ՆԳՆ-ի փնթի աշխատանքը

Ապրիլի 5-ից ուժի մեջ են մտել ՆԳՆ օրենսդրական բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի՝ տուգանքի 30 տոկոս և 50 տոկոս նվազ կիրառման բաղադրիչները։

Մասնավորապես՝ եթե պարեկային ծառայողի կողմից կամ տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտման գործով կայացվել է տուգանքի որոշում, ապա ծանուցմանը հաջորդող օրվանից 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը նվազում է 30 տոկոսով, և վճարման պարտականությունը համարվում է ամբողջությամբ կատարված (բացառությամբ վարչական տույժ նշանակելու որոշումը բողոքարկելու դեպքի):

Բազմաթիվ վարորդներ, սակայն, Oragir.News-ի հետ զրույցում ահազանգում են, որ տուգանքի մասին ծանուցումը ստանալուն պես, համապատասխան ակտիվ հղումը բացում և ցանկանում են e-payments.am կայքի միջոցով վճարում կատարել, բայց այնտեղ ամբողջական տուգանքի չափն է երևում։

Օրինակ՝ 20 հազար դրամ տուգանքը վճարելու համար, այն 30 տոկոսով զեղչված չէ, այլապես 16 հազար դրամ կլիներ վճարման ենթակա գումարը։

«Մեզ հորդորեցին, որ տերմինալներով վճարումն անենք, այնտեղ զեղչված չափն է ցույց տալիս։ Իսկապես, տերմինալով վճարելիս ցույց տվեց 16 հազար դրամ, գումարած 300 դրամ միջնորդավճար։ Մուտք արեցի 20 հազար դրամանոցն այն հույսով, որ տերմինալը կառաջարկի մնացած 5700 դրամը ուղղել բանկային քարտի կամ հեռախոսահամարի, բայց՝ ոչ։ Ամբողջ գումարը գանձվեց և կտրոն էլ չտրամադրվեց»,- ասաց մեզ դիմած քաղաքացին։

Նրա խոսքով՝ տերմինալի օպերատորները հորդորել են մոտենալ մեկ այլ տերմինալի և փորձել հատուկ կոդով կտրոն վերցնել, որն այնուհետև ներկայացնել Ճանապարհային ոստիկանություն, որտեղից ավելի գանձված գումարը՝ 5700 դրամը, ենթադրաբար՝ կվերադարձնեն։

«Փաստացի, այս ոլորտում ևս փնթի են աշխատում։ Կարող էին այնպես անել, որ համակարգում միանգամից զեղչված արժեքը երևար, ինչպես տերմինալով վճարելու պարագայում է, և քաղաքացին միանգամից օնլայն տարբերակով կվճարեր։

Իսկ հիմա պետք է ամբողջ գործերը թողնել ու գնալ ՃՈ, որն ի դեպ՝ բավականին անհարմար վայրում է գտնվում կայանելու համար։ Կարող ես մի ամբողջ օր կորցնել, բայց չիմանալ խնդրը լուծում կստանա՞, թե՞ ոչ»,- բողոքեց մեզ դիմած վարորդը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով