Ներքին 2 տարի առաջ - 16:27 03-10-2024

Տուգանքի որոշումը բողոքարկելու դեպքում 30 տոկոս բոնուսային բաղադրիչը չի գործում․ ՆԳՆ

ՆԳ նախարարության օրենսդրական բարեփոխումների արդյունքում ապրիլի 5-ից գործում է տուգանքը 15-օրյա ժամկետում վճարման դեպքում 30 տոկոս նվազ կիրառման բոնուսային բաղադրիչը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից․

«Լինում են դեպքեր, երբ որոշ քաղաքացիներ արձանագրված իրավախախտման գործով կայացված տուգանքի որոշումը վերադասության կարգով բողոքարկելով՝ չբեկանման դեպքում այն վճարում են 30 տոկոս նվազ:

Իսկ որոշ դեպքերում նվազեցված վճարելով տուգանքը՝բողոքարկում են որոշումը, որի չբեկանման դեպքում վճարման պարտավորությունը համարվում է չկատարված։

Հիշեցնենք, որ տուգանքի որոշման ծանուցմանը հաջորդող օրվանից 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում ի սկզբանե նշանակված տուգանքը նվազում է 30 տոկոսով՝ բացառությամբ վարչական տույժ նշանակելու որոշումը բողոքարկելու դեպքի։

Հարգելի՛ քաղաքացիներ, 30 տոկոս բոնուսային բաղադրիչը տուգանքի որոշումը բողոքարկելու դեպքում չի գործում»,- ասված է հաղոդրագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան