Ներքին 2 տարի առաջ - 11:08 03-06-2024

Երևանում անծանոթ չափահաս տղան կծել է 12-ամյա երեխայի ձեռքը. երեխան հոսպիտալացվել է. shamshyan.com

Մայիսի 25-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձեռքի մարդու կծած» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։

Տեղում ոստիկանները պարզել են, որ երեխան Երևանի բնակիչ 12-ամյա Կ․ Ս․-ն։ Պարզել են նաև, որ մայիսի 24-ին ժամը 12։00-ի սահմաններում Շիրազի փողոցի 22 շենքի հետնամասում գտնվոող այգում Կ.Ս․-ի հետ խաղի ժամանակ ըստ նախնական տեղեկությունների անծանոթ տարօրինակ վարքագիծ ունեցող չափահաս տղան կծել է նրան։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Կ․ Ս․-ն սովորում է Երևանի հիմնական դպրոցներից մեկի 6-րդ դասարանում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան