Միտք Ներքին 2 տարի առաջ - 18:10 02-06-2024

Սա պայքար է, որը պահանջում է ոչ միայն առաջնորդներ, այլ նաև զինվորներ. Դավիթ Անանյան

Բագրատ Սրբազանի առաջնորդած «Սրբազան շարծումը», մի կողմից քաղաքական պայքար է, քանի որ ունի իշխանափոխության հստակ օրակարգ, իսկ մյուս կողմից՝ ժողովրդական զարթոնքի խորը ցանկություն, իսկական պայքար՝ մեր ժողովրդի սրտի և մտքի համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

«Այո, իրականում այս պայքարի իմաստն ու բովանդակությունը իշխանության աթոռը զբաղեցնելու մեջ չէ, այլ այն բանի մեջ, թե ով է որոշելու մեր հավատքի, մեր մշակույթի և մեր ազգային ոգու ապագան։

Այս պայքարը ձախողվելու իրավունք չունի։ Եթե մի պահ պատկերացնենք, որ մենք ձախողել ենք այն և «Սրբազան շարժումը» մարվել է, ապա դա չի նշանակելու պարզապես քաղաքական օրակարգի տապալում։ Մենք ականատես ենք լինելու Հայ Առաքելական Եկեղեցու և նրա բարձրագույն հոգևոր դասի հալածանքներին և մեր հավատքի ու հոգևոր հիմքերի խարխլմանն ուղղված կոնկրետ գործողությունների իրականացմանը, ինչն անկասկած երկար սպասված ու պահանջված հաղթանակ է մատուցելու մեր դարավոր թշնամիներին։ Իրենց հավատքի ու մշակույթի ամուր արմատներից զուրկ, թույլ, հոգեպես ավերված հայ ազգը մի իսկական նվեր է՝ վերջիններիս դարավոր երազանքն իրագործելու համար։

Հետևաբար, արդյո՞ք մենք կարող ենք թույլ տալ, որ այս մղձավանջային սցենարն իրականություն դառնա։ Բնականաբար՝ ո՛չ։ Ուստի, կարևոր է գիտակցել, որ «Սրբազան շարժմանը» մեր աջակցությունը սոսկ քաղաքական դիրքորոշման արտահայտում չէ, սա մեր պարտքն է մեր նախնիների հանդեպ, մեր հավատն ու մեր երդումը գալիք սերունդներին:

Խաղադրույքներն ավելի բարձր են, քան երբևէ: Սա պայքար է, որը պահանջում է ոչ միայն առաջնորդներ, այլ նաև զինվորներ, ովքեր պատրաստ են տեր կանգնել իրենց համոզմունքներին՝ աջակցելով շարժմանը ամենուր՝ հանրային հրապարակներից մինչև հանդիպման վայրեր և սոցիալական ցանցեր»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»