Ներքին 5 տարի առաջ - 20:40 18-06-2021

Սա պայքար չԷ իշխանության համար, այլ պայքար է հանուն պետականության․ Ռոբերտ Քոչարյան

Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Հայաստան» դաշինքի ամփոփիչ նախընտրական հանրահավաքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: Ռոբերտ Քոչարյանը, ողջունելով հրապարակում հավաքվածներին, հայտարարեց․«Երբ դատարանի առջև ինձ աջակցելու համար հավաքվում էին մարդիկ, ասում էին հավաքվածները պիցցայակեր են, չեմ կարծում, որ այդքան պիցցա կգտնվի, որ այսքան մարդու կերակրելու համար։

Մենք սկսել ենք քարոզարշավով, բայց այն ավարտում ենք հաղթարշավով։ Մենք հասկացել ենք, որ սա պայքար չԷ իշխանության համար, այլ պայքար է հանուն պետականության։ Սա պայքար է Արցախի, տնտեսության զարգացման համար։ Մենք մերժում ենք բոլոր այն երևույթներ, որոնք հասցրել են մեզ այս վիճակին։ Այսօրվա իշխանությունը կարող է միայն վատ օրինակ ծառայել։ Վստահե՛ք մեզ, օգնե՛ք վերակառուցել մեր երկիրը։ Հունիսի 20-ին պայքարում ենք մեր ձայների համար, քանի որ այս սրիկաները ընդունակ են ամեն ինչի, բոլորս միասին դեպի ուժեղ Հայաստան։ Ամեն ինչ լավ է լինելու»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով