Արտաքին 2 տարի առաջ - 11:13 02-06-2024

Պուտինը ցավակցել է Արթուր Չիլինգարովի ընտանիքին և հարազատներին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորին ցավակցություն է հայտնել Ռուսաստանի հերոս Արթուր Չիլինգարովի մահվան կապակցությամբ և ցավակցական հեռագիր հղել նրա ընտանիքին ու ընկերներին, լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Նախագահը խորին ցավակցություն է հայտնել Չիլինգարովի մահվան կապակցությամբ, նրանք իսկապես երկար տարիներ ընկերներ են եղել, շատ լավ են ճանաչել միմյանց: Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի հերոսի ընտանիքին և ընկերներին», - նշել է Պեսկովը:

Ականավոր բևեռախույզ, Պետդումայի պատգամավոր, Խորհրդային Միության հերոս և Ռուսաստանի հերոս Արթուր Չիլինգարովը մահացել է 84 տարեկանում:

Արթուր Չիլինգարովը ծնվել է 1939 թվականին Լենինգրադում, Նիկոլայ Չիլինգարյանի ընտանիքում։

Չիլինգարովը աշխարհագրական գիտությունների դոկտոր էր, պրոֆեսոր, ՌԴ ԳԱԱ թղթակից-անդամ։

Նա պարգևատրվել է նաև ՀՀ պետական «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով և «Անանիա Շիրակացի» մեդալով, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանով։ Գյումրիի Պատվավոր քաղաքացի է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան