Ներքին 3 շաբաթ առաջ - 12:52 25-09-2026

Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի զորավարժությունների ժամանակ զոհված զինծառայողների հարազատներին

Սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար, ավիացիայի գեներալ-լեյտենանտ Դաուրեն Կոսանովին՝ ռազմածովային ուժերի զորավարժությունների ընթացքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով զոհերի կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է․ ՀՀ պաշտպանության նախարարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և վշտակցություն եմ հայտնում 2026 թվականի սեպտեմբերի 24-ին Կասպից ծովի ղազախստանյան հատվածում Ղազախստանի Հանրապետության զինված ուժերի ռազմածովային ուժերի զորավարժությունների շրջանակում ուսումնամարտական խնդրի կատարման ընթացքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը հանգեցրել է զինծառայողների մահվան։

Ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին ու մտերիմներին՝ մաղթում եմ նրանց տոկունություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան