Ներքին 2 տարի առաջ - 13:06 30-05-2024

Երևանում տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են «Իզիփեյ» վճարային տերմինալի փականը և գողացել մի քանի մլն դրամ. shamshyan.com

Խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Երևանի բնակիչ 37-ամյա Սուրեն Մ․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 04։10-ի սահմաններում տեխնիկական միջոցների գործադրմամբ դռան փականը, այնուհետև դրամարկղի դռան փականը կոտրելու միջոցով Ավան վարչական շրջանի, Նարեկացի թաղամասի 44/7 հասցեում տեղադրված իրեն պատկանող «Իզիփեյ» վճարային տերմինալից գողացել են մի քանի մլն դրամ։

Նշված հասցե են մեկնել ոստիկանության Նոր Նորք բաժնի օպերատիվ խումբը օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Տեղում Սուրեն Մ․-ն հայտնել, որ գողացել են մոտ 4 մլն դրամ։

Դեպքի մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին որտեղից ժամանել է քննչական խունբը բաժնի պետ Հովհաննես Պողոսյան գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան