Ներքին 2 տարի առաջ - 10:08 14-08-2024

Կոտայքի մարզում գողացել են «Իդրամ» վճարային տերմինալը, որում եղել է 2 մլն դրամ. shamshyan.com

Օգոստոսի 4-ին գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժին է զանգահարել Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա Համլետ Ա․-ն և հայտնել, որ Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցից գողացել են «Իդրամ» վճարային տերմինալը, որից հետո գցել են Զորավար Անդրանիկի արձանի հետնամասում:

Տեղում Արագածոտնի մարզի բնակիչ 48-ամյա Սիմոն Ղ․-ն ոստիկաններին հայտնել է, որ օգոստոսի 3-ի՝ ժամը 20։00-ից մինչև օգոստոսի 4-ի՝ ժամը 08։00-ն ընկած ժամանակահատվածում, կոտրելու եղանակով իր բարեկամին պատկանող, Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցի 2-րդ շենքի մոտ առկա «Իդրամ» վճարահաշվարկային տերմինալից գողացել են 2 մլն դրամ գումար:

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան