Ներքին 2 տարի առաջ - 17:45 25-05-2024

Նիկոլ Փաշինյան լավ հիշիր՝ քաղաքական կյանքիդ վերջին օրերն ես ապրում․ Բագրատ Սրբազան 


«Վախերն են, մարդը վախեցած է, և դեռ շատ ավելի է վախենում, պարզապես մտածում եմ վախից բան չպատահի», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅ Դաշնակցության խորհրդաժողովին մասնակցող Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով ձերբակալություններին:

«Շատ հստակ ասում եմ՝ սա միայն վախերի դրսևորումն է, որ արտահայտվում է այս կերպով: Հալածում են մարդկանց, ռեպրեսիաների են ենթարկում այս օրերին, որպեսզի պատրանք ստեղծեն, որ ամսի 26-ին մարդիկ չգան հանրահավաքի: Նաև գործարարներին են հալածում, այսօր շատ պատվական մարդու, որ տարիներով ծառայել է մեր պետությանը, իրենց գործարանն են մտել, հարկային, խուզարկումներ, և ձերբակալել են: Խոսքը Հայկ Շահնազարյանի մասին է: Շահնազարյան գինու-կոնյակի գործարանն է, որ բացեիբաց մեր աջակիցներն են», - ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

«Այս ռեպրեսիաները բավարար չեն, մեզ տեղեկություն է հասել, և իրավապահների ուշադրությունն եմ հրավիրում, Աստված չանի այդ լուրերը ճշտվեն, ըստ լուրերի՝ իշխանությունները խմբեր են կազմում 15-17-հոգանոց, նաև, ըստ լուրերի, հայտնի օլիգարխի գլխավորությամբ, էն որ մեզ սպառնում էր: Եթե չկան, թող հերքեն այդ լուրերը: Նույնիսկ մարտական տրամադրության խմբեր են կազմում՝ ինչ-որ Աշոտ Մկրտչյանի գլխավորությամբ: Եթե էդ լուրերը ճիշտ են, ամենածայրաստիճանի պատասխանը ստանալու են», - վստահեցրեց Տավուշի թեմի առաջնորդը:

«Վերջին օրերդ ես ապրում քո քաղաքական կյանքի, շատ լավ հիշիր, Նիկոլ Փաշինյան», - հայտարարեց Բագրատ սրբազանը:

Ավելի ուշ Բագրատ արքեպիսկոպոսը հաստատեց, որ «օլիգարխ» ասելով նկատի ունի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում