Արտաքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:45 10-03-2024

Ինչպես են հանգստյան օրերն անցկացնում հարևան Վրաստանում․ բացառիկ տեսանյութ

Oragir.News-ի Թբիլիսիի թղթակիցը շրջել է քաղաքի մարդաշատ այգիներից մեկում և հետաքրքրվել, թե ինչպես են Վրաստանում քաղաքացիներն անցկացնում հանգստյան օրերը։

Մեզ հետ զրույցում երիտասարդները հիմնականում ասացին, որ նախընտրում են ժամանակն անցկացնել ընկերների հետ բնության գրկում կամ սրճարանում։

«Մարդիկ ընտանիքներով ևս սիրում են իրենց հանգիստ անցկացնել մաքուր օդում։ Բայց կան նաև մարդիկ, որոնք իրենց հանգիստն անցկացնում են սրճարաններում, տանը գիրք են կարդում կամ էլ այցելում են հանգստյան գոտիներ։ Կան մարդիկ, որ քաղաքից դուրս գնում են սպա կենտրոններ։ Դա կախված է մարդու նախասիրությունից և հնարավորությունից»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Ազգությամբ հնդիկ մի երիտասարդ էլ, որն ուսանող է Վրաստանում, ասաց, որ սիրում է ժամանակն անցկացնել զբոսաշրջային վայրերում, նաև շատ է հավանում վրացական խոհանոցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ