Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:54 24-05-2024

Աղավնոյի պատմությունը կրկնվում է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Արդեն մի քանի օր է՝ Տավուշի ուժային կառույցների եւ մարզպետարանի ներկայացուցիչները եռանդով աշխատում են կիրանցեցիների վրա՝ համոզելով ստորագրել հանձնվելիք տների ու հողերի փոխհատուցման վերաբերյալ դիմումի ձեւաթղթերի տակ։ Երեկ հայտնվեց դիմում-ձեւաթուղթը, որով բնակիչները կառավարությանը խնդրում են գույքի դիմաց փոխհատուցում տրամադրել իրենց․

«Հաստատում եմ՝ փոխհատուցման ենթակա գումարը ստանալու դեպքում հրաժարվում եմ Հայաստանի նկատմամբ բոլոր գույքային եւ ոչ գույքային հնարավոր պահանջներից»։ Միաժամանակ այս դիմումով նրանք լիազորում են Տավուշի մարզպետի աշխատակազմին՝ դիմում ներկայացնել Կադաստրի կոմիտե՝ «գույքի նկատմամբ իրավունքի դադարման պետական գրանցում կատարելու համար»։

Փոխհատուցման չափի ու հաշվարկների մասին դիմումի տեքստում բառ չկա, բանավոր խոստումներով մարդկանց համոզում են ստորագրել դիմումի տակ։ Ավելին, դիմումի ձեւաթղթում թեեւ հղում է արվում կառավարության մայիսի 20-ի N 723-ԱԳ որոշմանը, սակայն կառավարության էլեկտրոնային կառավարման հարթակում՝ e-gov.am կայքում, նման որոշում երեկվա դրությամբ տեղադրված չէր։

Հիշեցնենք, որ խոսքը 54 անուն գույքի մասին է՝ 38 սեփականատերերով։ Այսինքն, մոտ 4 տասնյակ բնակիչ իր գույքն ու սեփականությունն է կորցնում: Երեկվա դրությամբ տեղեկացանք, որ փոխհատուցման առաջարկին համաձայնողների թիվը չի փոխվել՝ առայժմ 4 բնակիչ է համաձայնել, որոնցից երկուսը Կիրանցում այս պահին չեն ապրում, եկել, ստորագրել, գնացել են։

Երեկ կիրանցեցիներին տեղի ոստիկանապետը հրահանգել է դատարկել խանութները, դոմիկները։ Ոմանք փորձել են հրկիզել իրենց այգիներում տեղադրված հյուղակները, սակայն ոստիկանները կանխել են։ Աղավնոյի պատմությունը կրկնվում է՝ տներն անվնաս պետք է հանձնվեն թշնամուն։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
21:47 Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. Հետք
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս