Ներքին 4 տարի առաջ - 11:11 20-09-2022

44-օրյա պատերազմի ընթացքում արձանագրվածը կրկնվում է՝ խոշտանգել, նկարահանել, ծաղրել․ սա խրախուսվում է իշխանությունների կողմից․ Արման Թաթոյանը

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի փորձագիտական խումբն ամփոփել է փաստահավաք առաքելությունն ու հրապարակել զեկույց, որը վերաբերում է ադրբեջանական շարունակվող ատելությանն ու թշնամանքին․ այս մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտնեց Արման Թաթոյանը։

Զեկույցում հատուկ շեշտադրվում է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ատելությունը, թշնամանքը, ներառվել են նաև հետևանքները, որ այդ քաղաքականությունն առաջացրել է։ «Ադրբեջանական իշխանությունների թշնամանքի քարոզչությունը երկու հիմնական հիմքերով է գնում՝ կրոնական և էթնիկ։ Այն շարունակվում է հանցանքներով ու հանցանքների խրախուսումով՝ հենց իշխանությունների կողմից։ 44-օրյա պատերազմի ընթացքում արձանագրվածը նույնությամբ կրկնվում է՝ խոշտանգել, նկարահանել, ծաղրել և այլն, և ստանալ խրախուսումներ իշխանությունների կողմից»,- նշեց Թաթոյանը։

Նա նշեց, որ այս անգամ սոցիալական ցանցերում նույնիսկ ստիկերներ են կազմում սպանված-խոշտանգված հայերի պատկերներով, և դա անում են, քանի որ ատելությունն ու թշնամանքն այնքան է խորացած, որ այդ դրսևորումն է ստանում։ Ըստ նրա՝ իրենց քաղաքականությունը հաշվի առնելով՝ դա բնական է։

«Ադրբեջանական իշխանությունները չունեն խաղաղության նպատակ։ Մենք, երբ խոսում ենք խաղաղության մասին, այն մեզ համար բարձրագույն արժեք է։ Բացառիկ ժողովուրդներ կան, որ այս աստիճան զգում են խաղաղության արժեքը։ Բայց մյուս կողմը բացարձակ դրա մտադրությունը չունի։ Հենց երեկ քարտեզներ են հրապարակել, ինչ-որ ցնդաբանություններ են խոսում։ Բայց դա իրենց պետական քաղաքականությունն է։ Ես պատերազմի ժամանակ քարտեզներ էի հրապարակել ադրբեջանցի զինվորների գրպանի գրքերի․ հիմա որ նայում եմ, դրանք այդ նույն քարտեզներն են։ Այսինքն՝ սա իրենց հիմնարար պետական քաղաքականությունն է։ Իսկ ինչի՞ է պետք նրանց խաղաղասեր ձևանալը, որ աշխարհին երևան բարի, խաղաղասեր։ Եվ ես ասել եմ, որ այս քաղաքականությունը չի վերանալու։

Դա ադրբեջանական իշխանությունների քաղաքական կյանքի աղբյուրն է, դա նրանց քաղաքական պաշտոնները պահպանելու միջոցն է, որովհետև եթե այս քաղաքականությունը՝ արտաքին թշնամու կերպարը պահպանելը վերացնեն, դա իրենց քաղաքական վերջը կլինի։ Սա մենք ևս ապացույցներով ցույց ենք տվել»,- ընդգծեց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում