Ներքին 3 տարի առաջ - 17:10 22-09-2023

Եղեռնը կրկնվում է, իշխանությունը հանգստության կոչ է անում․ Համլետ Պետրոսյան

«Հարկավոր է պայմաններ ստեղծել՝ արցախցիներին Հայաստան տեղափոխելու համար։ Եթե քաղաքական, եկեղեցական, պետական գործիչներն ուրիշ բան գիտեն՝ թող ասեն։ Մարդիկ ենթարկվում են մասսայական բնաջնջման։ Թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանությունները դավաճանաբար լքեցին այդ մարդկանց»,- Oragir․News-ի հետ զրույցում ասաց Արցախի Տիգրանակերտի պեղումներն իրականացրած արշավախմբի ղեկավար, պատմաբան, հնագետ, մշակութաբան Համլետ Պետրոսյանը՝ հորդորելով քայլեր ձեռնարկել մարդկանց օգնելու համար։

«Եղեռնը կրկնվում է, իսկ իրենք նորից հայրենասիրական կամ հանգստության կոչ են անում։ Կարծում եմ, որ միակ ելքն այդ մարդկանց տեղափոխելն է։ Տասնյակ հազարավոր մարդիկ նստած են գետնին, տեղ չկա։ Նրանք այդտեղ չեն կարողանալու ապրել՝ տանջվելու և տանջամահ են լինելու»,- ընդգծեց հնագետը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին թշնամի Ադրնեջանը հերթական լայնամասշտաբ հարձակումն րականացրեց Արցախի Հանրապետության վրա ինչի հետևանքով հարյուրավոր զոհեր և վիրավորներ կան, այդ թվում՝ կանայք և երեխաներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»