Արտաքին 2 տարի առաջ - 22:18 21-05-2024

Վրաստանում ԱՄՆ պաշտոնյաներին մեղադրել են շանտաժի մեջ

Ամերիկացի պաշտոնյաները Վրաստանի հետ խոսում են շանտաժի լեզվով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը:

Նախօրեին Politico թերթը հայտնել էր, որ կոնգրեսական Ջո Ուիլսոնը օրինագիծ կներկայացնի, որի համաձայն Վրաստանը կստանա ռազմական օգնության փաթեթ, հասանելիություն ամերիկյան շուկային և վիզային ռեժիմի ազատականացում ՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքից հրաժարվելու դեպքում: Օրինագիծը նաև պատժամիջոցներ Է նախատեսում Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման դեպքում:

«Վրաց-ամերիկյան հարաբերությունների բարելավումը լիովին կախված է ամերիկյան կողմի ճիշտ գործողություններից: Իսկ դա պահանջում է վրացական պետության և վրաց ժողովրդի նկատմամբ հարգանքի դրսևորում, այլ ոչ թե ավելի քան երկիմաստ հեռանկարով խոստումներ և անցում վիրավորական շանտաժի: Ցավոք, որոշ ամերիկացի քաղաքական գործիչներ և պաշտոնյաներ շարունակում են սխալվել սխալի հետևից և շանտաժի լեզուն օգտագործել Վրաստանի հետ շփումներում», - ասվում է հայտարարության մեջ:

Ինչպես նշել են կուսակցությունում, ԱՄՆ-ն կարող էր գործով ապացուցել, որ ինքը Վրաստանի ռազմավարական գործընկերն է՝ առանց որևէ պայմանի հեշտացնելով վիզային ռեժիմը և ձևակերպելով ազատ առևտրի մասին համաձայնագիր:

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»