Արտաքին 2 տարի առաջ - 22:51 20-05-2024

Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը

Հունիսի 28-ին Իրանում տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով իրանական Mehr գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Մոհսեն Էսլամին՝ հավելելով, որ հունիսի 28-ը կարելի է համարել 14-րդ նախագահական ընտրությունների օրը։

Նրա խոսքով՝ Սահմանադրության պահապանների խորհրդին առաջարկվել է, որ թեկնածուների գրանցումը սկսվի մայիսի 28-ից։

Ըստ աղբյուրի՝ Իրանում Սահմանադրության պահապանների խորհուրդը, բացի խորհրդարանի կողմից ընդունված օրենքների սահմանադրական համապատասխանությունը վերլուծելուց, պատասխանատու է ընտրություններում թեկնածուների հաստատման համար։ Այն նաև հաստատում է պետական ​​գլխավոր պաշտոնների թեկնածուներին, այդ թվում՝ նախագահի:

Իրանում արտահերթ նախագահական արտահերթ ընտրություններ կանցկացվեն՝ կապված մայիսի 19-ին Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում ուղղաթիռի կործանման հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահվան հետ։

Վթարի հետևանքով զոհվել են նաև Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ատրպատականի նահանգապետը, Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամը և նախագահի պահակախմբի ղեկավարը, ինչպես նաև ուղղաթիռի անձնակազմը։

Համաձայն երկրի սահմանադրության 131-րդ հոդվածի՝ առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերը ժամանակավորապես ստանձնել է նախագահի պարտականությունները և առավելագույնը 50 օրվա ընթացքում կկազմակերպի նոր ընտրություններ՝ դատական և օրենսդիր իշխանությունների ղեկավարների հետ միասին։

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»