Արտաքին 2 տարի առաջ - 19:21 19-05-2024

Սլովակիայի մահափորձի ենթարկված վարչապետի վիճակը կայունացել է

Սլովակիայի մահափորձի ենթարկված վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վիճակը կայունացել է: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ճեպազրույցում հայտնել է Սլովակիայի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը՝ հավելելով, որ նրա առողջական վիճակի վերաբերյալ դրական կանխատեսումն այժմ մեկ քայլ ավելի մոտ է գտնվում:

«Վարչապետը դուրս է եկել վիճակից, որն ուղղակիորեն սպառնում էր իր կյանքին, սակայն վիճակը դեռևս ծանր է, և նա ինտենսիվ բժշկական օգնության կարիք ունի»,- ասել է նա։

Փոխվարչապետի խոսքով՝ մոտ ապագայում Ֆիցոյի տեղափոխում այլ հիվանդանոցներ չի նախատեսվում։

Ավելի վաղ Ռոբերտ Կալինյակը հայտնել էր, որ վարչապետ Ռոբերտ Ֆիցոն մահափորձից հետո դեռևս մնում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում և նրա վիճակը ծանր է:

Ըստ Սլովակիայի կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության էլ՝ բժիշկներին հաջողվել է կայունացնել նրա վիճակը։ Վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում։

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»