Արտաքին 2 տարի առաջ - 22:58 18-05-2024

Նյու Յորքում շարունակվում է Թրամփի դատավարությունը

Նյու Յորքում շարունակվում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ դատավարության առանցքային վկայի հարցաքննությունը։ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոհենի ցուցմունքները կարող են վճռորոշ դեր խաղալ դատավարությունում։ Գրում է «Ամերիկայի ձայնը»։

Թրամփին մեղադրում են պոռնոասռղ Սթորմի Դենիելսին 130 հազար դոլար վճարումը թաքցնելու մեջ, որպեսզի վերջինս չհրապարակի ԱՄՆ նախկին նախագահի հետ իր ենթադրյալ սիրային կապը։

Մեղադրող կողմը, մասնավորապես, փորձում է ապացուցել, որ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոհենի կատարած վճարումները ֆինանսական փաստաթղթերում նշվել են որպես իրավական ծախսեր։ Դատավարության ժամանակ նախկին նախագահի պաշտպանական կողմը փորձում է հիմնավորել, որ Մայքլ Քոհենի ցուցմունքները արժանահավատ չեն:

Լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել է. «Բոլոր մեկնաբանությունները, բոլոր իրավական փորձագետները, որոնց կարծիքները կարդացել եմ, վկայում են, որ հանցագործություն չկա։ Ամոթ է, որ նման բան թույլ տրվեց։ Դատավորը պետք է հեռանա։ Նա այս գործի հետ չպետք է կապ ունենա»։

Թրամփին աջակցելու համար` դատարանի շենք էր եկել հանրապետական գործիչների պատվիրակություն, այդ թվում՝ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչներ` հայտարարելով, թե համաձայն չեն դատարանի որոշման հետ, ըստ որի Թրամփին արգելվում է մեկնաբանել վկաների ցուցմունքները։ Այդ գործիչների թվում էր Ֆլորիդայից ընտրված կոնգրեսական Մեթ Գեյցը։

«Չկա իշխանության որևէ ճյուղ, որին Մայքլ Քոհենը չխաբի: Նա ստել է դատավորին։ Նա ստել է Միացյալ Նահանգների Կոնգրեսին, և ստել է իր շահի համար»,- ասում է Գեյցը:

«Անարդար գործընթաց է, որի նպատակն է վնասել այն թեկնածուին, ով կդառնա ԱՄՆ նախագահ»,- նշում է Վիրջինիայից ընտրված կոնգրեսական Բոբ Գուդը.

Չնայած Մայքլ Քոհենը հաստատել է, որ վճարել է Սթորմի Դենիելսին, Թրամփն իրեն մեղավոր չի ճանաչում։ ԱՄՆ նախկին նախագահի փաստաբանները, հավանաբար, կփորձեն ապացուցել, որ Քոհենը անձնական շահ է հետապնդում` նման ցուցմունքներ տալով։

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին