Ներքին 2 տարի առաջ - 20:43 17-05-2024

Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա․ Արթուր Դավթյան

Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին «Նեմեսիս» հուշակոթողի մոտ Բագրատ Սրբազանի՝ դասախոս-գիտնականների հետ հանդիպումից հետո հայտարարել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Չի կարող լինել որևէ մեկը, որ հակադրվի այս սահմանադրական և հոգևոր ճշմարտությանը։

Ես այստեղ եմ ստորագրած լինելով գիտնականների համապատասխան հայտարարությանը, որի պահանջը ՀՀ գործող վարչապետի հրաժարականն է։ Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա։

Կարծում եմ, որ այս օրհասական ու բարդ իրադրությունում որևէ լուծում չի առաջարկվում։

Սահմանազատման գործընթացը ես որակում եմ ոչ թե որպես վատ լուծում, այ դրա լուծման բացակայություն։

Բարձրաձայն խոսել, թե ժողովուրդ այսպես չլուծենք պատերազմ կլինի․ թող լինի պատերազմ, իսկ դու նրա համար ես ՀՀ վարչապետը, որ նաև պատերազմի ժամանակ ապահովես, որ մենք հաղթենք, դա ի՞նչ վախեցնելու միջոց է։

Ամեն օր պատերազմի վտանգի տակ տունդ զիջելն ընդունելի չէ»,-ասել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան