Ներքին 5 տարի առաջ - 15:09 07-05-2021

Դատախազությունը քաղաքական որոշումներ չի կայացնում. Արթուր Դավթյան

Բացառվում է, որ դատախազության կողմից որևէ քաղաքական որոշումների կայացվի: Այդ մասին ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցեին, թե ինչն է պատճառը, երբ դատախազությունը փորձում է ինչ-որ անձանց կալանավորել՝ տարբեր գործերով, վերջում դատական համակարգը որոշում է, որ դա ոչ իրավաչափ գործողություն է:

Ա. Դավթյանը հավելեց, որ իրավական գործընթացների բացերը, թերությունները ԱԺ-ում՝ «Հայաստանի Հանրապետության դատախազության 2020 թվականի գործունեության մասին» հաղորդման մեջ շատ մանրամասն ներկայացրել է:

Գլխավոր դատախազը վստահեցրեց, որ մինչդատական վարույթում ձերբակալումների և կալանավորումների հետ կապված խնդիրների զգալի մասը պայմանավորված է օրենսդրական խնդիրներով. «Մի որոշակի մասը պայմանավորված է հատկապես դատական մարմինների կողմից մեզ համար անկանխատեսելի, միջազգային պրակտիկային անհամաչափ, անհամապատասխան մեկնաբանություններ տալով»:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված գործին՝ դատախազը նշեց. «Կատարված դեպքերն էլ եղել են հրապարակային: Յուրաքանչյուր քաղաքացի կարող է կատարված դեպքը դնել, նայել ու հասկանալ՝ դրա վերաբերյալ քրեական վարույթը, քրեական հետապնդումն արդարացված է, թե ոչ՝ ոչ միայն իրավական առումով»:

Դավթյանի խոսքով՝ Սյունիքի դեպքերով դատարանների կողմից տրված գնահատականների ճնշող մեծամասնության հետ իրենք համաձայն չենք եղել և հիմա վիճարկում են դրանք վերադաս դատարաններում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի