Մամուլ 2 տարի առաջ - 08:09 17-05-2024

Աներձագի «կրոնական» վոյաժները․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նիկոլ Փաշինյանի աներձագ, ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ու «Գործընթաց է երկրում, եղբայր» արտահայտության հեղինակ, ՔՊ-ական Հայկ Ցիրունյանը գործուղման են մեկնել․ մայիսի 14-18-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում մասնակցելու են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին՝ «Քաղաքականությունը՝ որպես քրիստոնեական արժեքների ամենօրյա դրսեւորման միջավայր» խորագրով։ Առաջին հայացքից կարելի է կարծել, թե գործ ունենք հավատացյալների, քրիստոնեական արժեքներին դավանող իշխանության հետ, բայց իրականություն այն է, որ ՔՊ-ականներին ընդամենը բյուջեի հաշվին շրջագայելն է հետաքրքրում, քանի որ հենց այս իշխանության օրոք պատերազմ հայտարարվեց քրիստոնեական եկեղեցուն եւ հոգեւոր դասին։

Առավել եւս՝ այս օրերին, երբ իշխանությունները բոլոր ճակատներով թիրախավորել են Բագրատ սրբազանի առաջնորդած պայքարը եւ հայտարարում են, թե Հայաստանը կրոնապետության չպետք է վերածել, փաստորեն, բյուջեից միջոցներ են հատկացնում մի համաժողովի մասնակցելու համար, որի ընթացքում քարոզելու են, թե ինչպես քրիստոնեական արժեքները կիրառել քաղաքականության մեջ։ Ի դեպ, տեղեկություններ կան, որ արդեն մեկ տարուց ավելի է՝ Հ1-ին կառավարությունից հրահանգված է լուրերի թողարկման ժամանակ խուսափել Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանին ցուցադրելուց, որ լսարանը զուգահեռներ չանցկացնի Սերժ Սարգսյանի` փեսա-աներձագ-քավոր-սանիկական ժամանակների հետ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան