Արտաքին 2 տարի առաջ - 15:51 16-05-2024

Վրաստանի վարչապետը մեկնել է Թուրքիա

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա, որտեղ բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվելու: Այդ մասին տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Վրաստանի կառավարության վարչակազմի տվյալներով՝ երկրի վարչապետը կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ ընդլայնված ձևաչափով: Նաև պլանավորված են պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությունները ԶԼՄ-ների համար։

Վրաստանն ու Թուրքիան ռազմավարական գործընկերներ են: Երկրները դիվանագիտական ​​հարաբերություններ են հաստատել 1992 թ. մայիսի 21-ին։

Երկրներն ակտիվորեն համագործակցում են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային նախագծերի շրջանակներում, մասնավորապես, ողջ տարածաշրջանի համար ռազմավարական նշանակություն ունեցող այնպիսի նախագծերում, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը և Հարավային գազային միջանցքը:

Բացի այդ, Վրաստանն ու Թուրքիան «Միջին միջանցք» միջազգային նախագծի մասնակիցներ են: Թուրքիան առաջին տեղն է զբաղեցնում Վրաստանի խոշոր առևտրային գործընկերների շրջանում։ Հարևան երկրի հետ արտաքին առևտրաշրջանառությունը 2024 թ. հունվար-մարտ ամիսներին կազմել է 721,7 մլն դոլար, ինչը Վրաստանի ընդհանուր առևտրաշրջանառության 15,4 %-ն է։

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին