Արտաքին 2 տարի առաջ - 17:40 14-05-2024

Թուրքիայի համալսարաններից մեկում ուսանողը փորձել է սպանել փոխդեկանին

Թուրքիայի համալսարաններից մեկում հերթական արտակարգ դեպքն է գրանցվել:

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Թուրքիայի Դիարբեքիրի Դիջլե համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի փոխդեկան դոցենտ Յունուս Յըլմազի նկատմամբ ուսանողի կողմից մահափորձ է կատարվել:

Նախնական տվյալներով՝ հարձակումը, որի ընթացքում ուսանողը փորձել է դանակահարել Յըլմազին, տեղի է ունեցել ցածր գնահատականի պատճառով։

Լուրեր են շրջանառվում նաև, որ դանակահարող անձը եղել է հոգեպես անկայուն վիճակում:

Հայտնի է, որ փոխդեկանը ստացել է թեթև մարմնական վնասվածք՝ գլխի հատվածում:

Թուրքիայի իրավապահները դեպքի առթիվ քրեական գործ են հարուցել, ներկայումս ընթանում է նախաքննություն։



Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին