Արտաքին 2 տարի առաջ - 10:53 11-05-2024

Ֆրանսիան դատապարտում է Իսրայելի ցամաքային ներխուժումը Ռաֆահ

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ դատապարտելով մայիսի 7-ին սկսված իսրայելական բանակի ցամաքային ներխուժումը Ռաֆահ քաղաք։

«Ինչպես Ֆրանսիան արդեն նշել է, նման գործողությունը սպառնում է աղետալի իրավիճակ ստեղծել Գազայի խաղաղ բնակչության համար, որն արդեն մի քանի անգամ տեղահանվել է։ Այսօր Գազայի խաղաղ բնակիչները անվտանգ գոտի չունեն։ Մենք կոչ ենք անում իսրայելական իշխանություններին անհապաղ դադարեցնել այս ռազմական գործողությունը և վերադառնալ բանակցություններին, որը միակ հնարավոր ճանապարհն է, որը տանում է դեպի պատանդների անհապաղ ազատում և տեւական հրադադարի ձեռքբերում»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ֆրանսիան նաև Իսրայելին կոչ է արել անհապաղ բացել Ռաֆահ անցակետը դեպի Եգիպտոս, «ինչն անհրաժեշտ է թե՛ խաղաղ բնակիչներին հումանիտար օգնության հասնելու, թե՛ Գազայի հատվածից առավել խոցելի մարդկանց դուրս գալը թույլ տալու համար»:

«Ֆրանսիան ևս մեկ անգամ կոչ է անում Իսրայելին անել հնարավոր ամեն բան՝ ապահովելու խաղաղ բնակչության պաշտպանությունը և երաշխավորելու մարդասիրական օգնության հասանելիությունը՝ միջազգային իրավունքին և Արդարադատության միջազգային դատարանի պահանջներին համապատասխան։

Ֆրանսիան խստորեն դատապարտում է մայիսի 7-ին իսրայելցի վերաբնակիչների հարձակումը Հորդանանի մարդասիրական ավտոշարասյան վրա և կոչ է անում Իսրայելի իշխանություններին վերջ տալ բնակիչների բռնությանը: Ֆրանսիան նաև դատապարտում է ՀԱՄԱՍ-ի հարձակումը Քերեմ Շալոմ անցակետի վրա»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով