Արտաքին 2 տարի առաջ - 22:53 02-11-2023

Գազայի հատվածից «Ռաֆահ» անցակետն այսօր հատել է ավելի քան 400 պաղեստինցի

Եգիպտոսի և Գազայի սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետն այսօր հատել է ավելի քան 400 մարդ, նրանց թվում կա 30 վիրավոր։ Այս մասին Tert.am-ի փոխանցմամբ ՌԻԱ Նովոստիին հայտնել է անցակետի ներկայացուցիչ Վաիլ Աբու Օմարը։

«Հինգշաբթի «Ռաֆահ» անցակետը հատածների թվում կա 30 վիրավոր, նրանց ուղեկցող 30 անձ, ինչպես նաև երկքաղաքացիություն ունեցող 342 մարդ»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նա նաև նշել է, որ Գազայի հատվածի սահմանը հինգշաբթի հատել է հումանիտար օգնությամբ բեռնված 45 բեռնատար։

Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, հինգշաբթի՝ նոյեմբերի 2-ին, ռազամական գործողությունների էպիկենտրոնում հայտնված Գազայի հատվածը լքելու հնարավորություն է ստացել այլ երկրների քաղաքացիություն ունեցող 600 մարդ, այդ թվում՝ Հունաստանի, Շվեյցարիայի, Նիդեռլանդների, Իտալիայի և Բահրեյնի քաղաքացիներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան