Մամուլ 2 տարի առաջ - 07:52 11-05-2024

ՆԳՆ-ն երկու գործառույթ է իրականացնում․ պաշտպանում է կառավարության շենքն ու ճոխ սարքեր գնում. Ժողովուրդ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանում այժմ թեժ քաղաքական իրավիճակ է, եւ ներքին գործերի նախարարությունն ամբողջ ուժերը կենտրոնացրել է ՀՀ կառավարության շենքը արծվաբույնի պես հսկելու գործին։

Սրան զուգահեռ, ներքին գործերի նախարարությունը ճոխ եւ աստղաբաշխական գնումների պայմանագրեր է կնքել՝ խմածությունը չափող սարքերի պահեստամասեր՝ փչիկներ, ձեռք բերելու համար։

Կնքված 2 պայմանագրից առաջինի արժեքը կազմել է 7 մլն 934 հազար դրամ, իսկ երկրորդ պայմանագրի արժեքը կազմել է 39 մլն 626 հազար դրամ։
Գրեթե 8 մլն դրամ արժեցող այս գնման տեխնիկական բնութագրի համապատասխան՝ գնվել են հետեւյալ պահեստամասերը՝

1. Ալկոտեստերի ջերմային տպիչ ժապավենաթուղթ,
2.Ալկոտեստերի ջերմային տպիչ ժապավենաթուղթ, խմածությունը չափող սարքերի պահեստամասեր,
3. Ալկոտեստերի ջերմային տպիչ ժապավենաթուղթ։
Այս սարքավորումների պայմանագրում առկա սարքի մեկ հատի արժեքը կազմել է 516 դրամ։ Հավելենք, որ գնվել է նմանատիպ 15 հազար 350 սարք։
Երկրորդ պայմանագրով գնվել են 211 հազար 5 խմածությունը չափող սարքերի պահեստամասեր, որոնց մեկ հատի արժեքը կազմել է 187 դրամ։

Ասել է թե՝ խմած մարդիկ պետբյուջեի վրա թանկ են նստում. մնում է սթափության թեստերի հանձնման սարքեր դնել կառավարության եւ այլ հաստատությունների մուտքի մոտ: Շատ բան կպազվի»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ