Ներքին 5 տարի առաջ - 17:00 09-02-2021

ՆՈՒՅՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԵՐԿՈՒ ԲԱԺԻՆՆԵՐԸ ԿՄԻԱՎՈՐՎԵՆ

Երևանի քաղաքապետարանում ստեղծվել է քաղաքաշինության, հողօգտագործման և կոմունալ տնտեսության կառավարման բաժին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նման նախագիծ ընդունվեց Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 1-ին նիստում:

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը ներկայացրեց մի նախագիծ, որով առաջարկվում է աշխատակազմի նույն գործառույթ իրականացնող երկու բաժինների միավորել և դրա արդյունքում ավելի արդյունավետ աշխատող մեկ բաժին ստեղծել:

Նախագծով առաջարկվել էր վերակազմակերպել աշխատակազմի «Կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման» և «Քաղաքաշինության և հողօգտագործման» բաժինները և ստեղծել մեկ նոր բաժին՝ «Քաղաքաշինության, հողօգտագործման և կոմունալ տնտեսության կառավարման» անվանումով:

Ուսումնասիրությունները և վերլուծությունները կատարելիս հաշվի են առնվել քաղաքաշինության և կոմունալ տնտեսության ոլորտների փոխկապակցվածությունը և այդ բնագավառներում «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 94-րդ հոդվածում Երևանի վարչական շրջանների ղեկավարներին վերապահված լիազորությունների համատեղված լինելը, ինչպես նաև տնտեսական բաղադրիչը՝ համաձայն որի աշխատավարձի ֆոնդի տարեկան տնտեսումը կազմելու է 5 միլիոն 904 հազար ՀՀ դրամ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում