Արտաքին 2 տարի առաջ - 22:45 09-05-2024

Իրանն իր հրթիռային և պաշտպանական ներուժի շուրջ չի բանակցելու. Ռաիսի

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին վերստին հայտարարել է, որ Թեհրանն իր հրթիռային և պաշտպանական հնարավորությունների շուրջ չի բանակցելու, գրում է Tasnim գործակալությունը։ Փոխանցում է News.am-ը։

Կում քաղաքում ելույթի ժամանակ Իրանի նախագահը հայտարարել է, որ կան մարդիկ, որոնք զգուշացնում են, թե երկիրը կարող է ներքաշվել պատերազմի մեջ, և դա կանխելու համար Իրանը իր ռազմական և հրթիռային հնարավորությունների հարցում պետք է զիջումների գնա:

Իրանի նախագահը հավելել է, որ Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեին հերքել է այս գաղափարն ու ընդգծել, որ Իրանի ռազմական ներուժը և ուժի բաղադրիչները ոչ մի կերպ բանակցությունների առարկա չեն կարող դառնալ:

Ռաիսին մեկնաբանել է նաև Իսրայելի դեմ վերջին հարձակումը՝ նշելով, որ սա գործողություն է, որը ցեխ է շպրտել թշնամու դեմքին և ցույց է տվել երկրի ռազմական հզորությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի