Ներքին 5 տարի առաջ - 18:12 13-10-2021

Հայաստանը երբեք չի բանակցել միջանցնքներ բացելու շուրջ ու չի բանակցելու․ Արմեն Գրիգորյան

Իրանականական «Թանսիմ» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կտրուկ հերքել է լուրերն այն մասին, որ Հայաստանը ծրագրում է նոր միջանցնքներ բացել Հարավային Կովկասում։

Հարցազրույցում Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Արցախյան վերջին պատերազմը հող նախապատրաստեց որ տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների հայտնվելու համար։

Արմեն Գրիգորյանը անհանգստություն է հայտնել ահաբեկիչների ներկայության փաստով ու, դրա հետրանքով, անվտանգութան խաթարմամբ, ․ «Մենք միշտ այլոց ենք պաշտպանել նման խնդիրներից։ Բայց Հայաստանի զգուշացումները այդպես էլ չօգնեցին կանխարգելել ահաբեկիչների մուտքը տարածաշրջան»,- ասել է Արմեն Գրիգորյանը։

Գրիգորյան ընդգծել է, որ ճանապարհների ու տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին հիշատակվել է նոյեմբերի 9-ի համաձայնագրում, նաեւ քննարկվել է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի եռակողմ հանդիպման ընթացքում հունվարի 11-ին։

«Ուզում եմ վստահորեն ընդգծել, որ ոչ այդ հայտարարություններում, ոչ հանդիպումների ընթացքում միջանցքի մասին ոչ մի հիշատակում չի եղել։ Ուզում եմ հստակեցնել, որ Հայաստանը երբեք չի առաջարկել ու ոչինչ չի առաջարկելու միջանցքի վերաբերյալ։ Մենք երբեք չենք բանակցել ու չենք բանակցելու միջանցքի վերաբերյալ որեւէ հարց»,- ընդգծել է Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 2-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասել էր․

««Միջանցքներ» կամ ճանապարհներ հնարավոր է բացվեն, որոնցից կօգտվեն Ադրբեջանն ու Թուրքիան»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով