Ներքին 2 տարի առաջ - 17:01 08-05-2024

«Վաղարշապատ» ԲԿ-ում բուժվող կալանավորի սենյակից հայտնաբերվել են կասկածելի իրեր, թմրանյութ. shamshyan.com

Ապրիլի 29-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02։50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կոնտրոնից զանգահարել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ նույն օրը ժամը 00։50-ի սահմաններում ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից «Վաղարշապատ» բժշկական կենտրոն բուժօգնության տեղափոխված կալանավոր Սերոբ Մ․-ին բուժօգնություն ցուցաբերելուց և քրեակատարողական հիմնարկ տեղափոխելուց հետո հիվանդանոցի ճառագայթաբանական սենյակից հայտնաբերվել է բժշկական կպչուն ժապավենով իրար ամրացված բջջային հեռախոսներ:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները նշված սենյակում հայտնաբերել են թվով 3 հատ բջջային հեռախոս, 2 հատ բջջային հեռախոսի լիցքավորման լար, 1 հատ դյուրակիր շարժական ինտերնետ կապ և 1 հատ բջջային հեռախոսի ականջակալ, իսկ հիվանդանոցի վերելակի աթոռի տակից հայտնաբերվել է թվով 1 հատ «VIP» գրառմամբ ծխախոտի տուփ, որի մեջ առկա է եղել կապույտ գույնի բժշկական ռետինե ձեռնոցի առանձնացված մասերի մեջ՝ փաթեթավորված թվով 3 փաթեթ լցված «Մարիխուանա» թմրանյութի նմանվող, սուր հոտով չորացված մանրացված զանգվածով, որոը կշռվել և ընդհանուր փաթեթի հետ միասին կազմել է 28.31 գրամ:

Հայտնաբերվածը փաթեթավորվել, կնիքվել և նախապատրաստված փաստաթղթերի հետ միասին ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով