Ներքին 4 տարի առաջ - 11:49 13-05-2022

Մարտունիում հարսը սկեսրայրի սենյակից գողացել է 10 միլիոն դրամ, ոսկյա զարդեր և տվել մորը

Մայիսի 12-ին ոստիկանության Մարտունու բաժնում Վաղաշեն գյուղի մի բնակիչ հաղորդում է տվել, որ 2021 թ. հոկտեմբերի 2-ից այս տարվա ապրիլի 24-ն ընկած ժամանակահատվածում հարսը և նրա մայրը իր առանձնատան ննջասենյակի պահարանից պարբերաբար գողացել են 10 միլիոն դրամ և 3 ոսկյա մատանի: Հայտնում է ոստիկանությունը։

Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղից կասկածվողները բերման են ենթարկվել Մարտունու բաժին, որտեղ 22-ամյա հարսը տվել է խոստովանական բացատրություն, որ 2021 թ. հոկտեմբերից ապրիլն ընկած ժամանակահատվածում վերոհիշյալ առանձնատնից գողացել է 10 միլիոն դրամ, 2 ոսկյա մատանի, մեկ ոսկյա խաչ և փոխանցել մորը, որը տեղյակ է եղել, որ դրանք գողացված են:

Նրա 48-ամյա մայրը նույնպես տվել է խոստովանական բացատրություն և հայտնել, որ փողը ծախսել է, իսկ ոսկյա զարդերը՝ վաճառել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով