Արտաքին 2 տարի առաջ - 19:41 07-05-2024

Չեխական ընկերությունն Ադրբեջանին ավելի քան 70 միավոր DITA ինքնագնաց հաուբիցներ կմատակարարի

Excalibur Army ընկերությունը մտադիր է Ադրբեջանին ավելի քան 70 միավոր DITA 155 մմ տրամաչափի ինքնագնաց հաուբից մատակարարել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Excalibur Army-ին չեխական ընկերություն է, CZECHOSLOVAK GROUP կորպորացիայի մաս է կազմում։

Նշվում է, որ այս տարվա մարտին Dennik N լրատվամիջոցը, վկայակոչելով ոչ պաշտոնական աղբյուրներին, հայտնել էր, որ Excalibur Army-ն բանակցություններ է վարում ադրբեջանցի գործընկերների հետ ավելի քան 70 DITA հաուբիցների վաճառքի շուրջ։

Նշվում է, որ խոսքը նոր մոդիֆիկացիայի DITA հաուբիցների վաճառքի մասին է, որը հայտնի է որպես Zuzana 2: Նախկին Չեխոսլովակիայում մշակված 152 մմ տրամաչափի այս հաուբիցները հիմնված են Tatra բեռնատարի շասիի վրա և ունեն մինչև 39 կիլոմետր հեռահարություն:

Հաղորդվում է նաև, որ Գերմանիայի, Դանիայի և Նորվեգիայի կողմից հատկացված միջոցներով ընկերությունը պետք է դրանք արտադրեր Ուկրաինայի զինված ուժերի համար։ Սակայն ներկայում դանդաղել է «Zuzana 2» հաուբիցների մատակարարումն Ուկրաինայի զինված ուժերի համար, քանի որ աշխատում են դրանց 155 մմ մոդիֆիկացիայի վրա, որը կոչվելու է DITA։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում