Արտաքին 5 տարի առաջ - 18:33 06-09-2021

Թուրքիան սկսել է արտադրել էլեկտրական շարժիչներով հաուբիցներ՝ ի պատասխան Գերմանիայի արգելանքի

Թուրքական մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ տեղական արտադրության «Fırtına» տիպի ինքնագնաց հաուբիցների շարժիչները մեքենաշինական և քիմիական արդյունաբերության «Ar-Ge» հետազոտական աշխատանքների շրջանակներում փոխարինվել են էլեկտրական շարժիչներով: Այս մասին հաղորդում է rmenihaber-ը:

Թուրքիան նման քայլի է դիմել Գերմանիայի կողմից կայացված արգելանք (էմբարգո) կիրառելու մասին որոշումից հետո, որի արդյունքում գերմանական կողմը հրաժարվել է Թուրքիային վաճառել «Fırtına» տիպի ինքնագնաց հաուբիցների շարժիչներ:

Գերմանիան իր այդ որոշումը կայացրել էր ղարաբաղյան պատերազմով պայմանավորված, որի ընթացքում Թուրքիան գործուն աջակցություն էր ցուցաբերել Ադրբեջանին:

Թուրքիայում արտադրվող «Fırtına» տիպի ինքնագնաց հաուբիցները այսուհետև կշահագործվեն էլեկտրական շարժիչներով: Թուրքական կողմը պնդում է, թե այսպիսով կարողացել է վերացնել արտաքին կախվածությունը հաուբիցների արտադրության մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»