Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 16:54 04-05-2024

Օկուպացված Ստեփանակերտում Ալիևի կարգադրությամբ «դատախազություն է ստեղծվել»

Ադրբեջանի նախագահի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում «դատախազություն է ստեղծվել»։

Այս մասին հայտնում են ադրբեջանական պաշտոնական աղբյուրները։

Հաղորդվում է, որ նախարարների կաբինետին հանձնարարվել է «ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ հիմնարկին շենքով, սարքավորումներով, կապով, տրանսպորտային միջոցներով ապահովելու և նյութատեխնիկական այլ հարցեր լուծելու, ինչպես նաև դրանից բխող այլ հարցեր լուծելու համար»։

Մարտին Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է, որ առաջիկայում Ստեփանակերտում կբնակեցվի ադրբեջանցիների առաջին խումբը։

Ադրբեջանի փախստականների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ռովշան Ռզաևը Ստեփանակերտի Կրկժան կոչվող թաղամասի «բնակիչների խմբի հետ» հանդիպմանը հայտարարել է, թե նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Կրկժանում ներքին տեղահանվածների վերադարձի համար»։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին