Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:57 02-05-2024

Ոստիկանությունն այսօր ավելի քան քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր «Հայաքվե» նախաձեռնությունը ՆԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է իրականացրել՝ հաջակցություն տավուշցիների:

«ՀՀ ոստիկանությունն այսօր իր աջակցությամբ, իր թողտվությամբ, կամ գոնե լուռ համաձայնությամբ ՀՀ քաղաքական թիվ մեկ սրբության՝ ՀՀ սահմանադրության քանի հոդված է թողնում, որ ոտնատակ լինի, քանի հոդված է ինքը խախտում, կամ խախտման մասնակիցը լինում»,- լրագրողների հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամներից Մենուա Սողոմոնյանը՝ թվարկելով այդ հոդվածները:

«Թշնամի երկրի ղեկավարը թելադրում է ՀՀ ղեկավարությանը, ասում է՝ փոխեք ձեր Սահմանադրությունը, և ՀՀ ղեկավարությունը դա պարտադրում է ժողովրդին:

Ոստիկանության մասին օրենքով չկա այդպիսի պարտավորեցնող դրույթ, որ հայ ոստիկանը պետք է գնա հայկական բնակավայրերը և ՀՀ քաղաքացիներից բռնություն գործադրելով ազատի:

Այսօր ապօրինի սահմանազատման դեմ բողոքող ազատ քաղաքացուն, որին ձերբակալում են, դիտմամբ թողնում հեռանում են, և դիմակավորված անձինք խոշտանգում են քաղաքացուն:

Այսօր ես չեմ կարող գնալ, մտնել Կիրանց գյուղ, դա ապօրինի է: Ոստիկանությունն այսօր ավելի քան քաղաքականացված է, ոստիկանությունն այսօր ավելի քան բարոյալքված է և մենք՝ քաղաքացիներս, ցավ ենք ապրում ոստիկանության՝ այսչափ քաղաքականացված ու բարոյալքված լինելու համար»,- հայտարարեց նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով