Մամուլ 2 տարի առաջ - 08:54 02-05-2024

Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ղեկավար, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը թեպետ մեկ շաբաթ է՝ վերադարձել է Հայաստան, սակայն դեռեւս չի հանդիպել Արցախի խորհրդարանականների հետ: Դեռեւս մարտի սկզբներից հանձնախումբն արտերկրում էր. Եվրոպայում եւ ԱՄՆ-ում հանդիպումներ են ունենում տարբեր պաշտոնյաների հետ: Գլխավոր թեման բռնի տեղահանված արցախցիների հետվերադարձի հարցն է։ Նախատեսվում էր, որ Հայաստան վերադառնալուն պես կատարված աշխատանքները կքննարկեն Արցախի պատգամավորների հետ, քանի որ հանձնախումբը ձեւավորվել է խորհրդարանի որոշմամբ, թե ինչու հանդիպումը տեղի չի ունեցել մինչ օրս, մանավանդ որ Օսկանյանը երկար չի մնալու Հայաստանում` մայիսի 5-ին կրկին պետք է մեկնի՝ հանձնախմբի գործունեության հետ կապված այլ պայմանավորվածություններ կա։

Արցախի մեր աղբյուրները հայտնեցին, որ տեխնիկական որոշ խնդիրներ կան, եւ ուզում են հնարավորինս լայն ֆորմատով հանդիպում նախաձեռնել՝ Արցախի համայնքների ղեկավարների, կառավարության ներկայացուցիչների, նախագահի եւ այլոց մասնակցությամբ: Ըստ ամենայնի, առաջիկա օրերին հանդիպումը տեղի կունենա։ «Համենայնդեպս, մինչեւ չհանդիպենք, Օսկանյանը չի մեկնի Հայաստանից»,- կատակեց մեր աղբյուրը։




Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան