Մամուլ 2 տարի առաջ - 08:16 02-05-2024

Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2 ամիս ԲԴԽ-ում կրքերը թեժ են եղել։ ԲԴԽ անդամ դատավոր Նաիրա Հովսեփյանի դեմ բողոքներ են եկել ,որ 2015 թվականի նրա բազմաթիվ վարույթներ մնացել են օդից կախված։

Արդյունքում՝ ԲԴԽ-ում սկսվել են՝ Կարեն Անդրեասյան և Նաիրա Հովսեփյան թեժ խոսակցությունները, ու բանը հասել է նրան, որ անգամ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի մտերիմը լինելու հանգամանքը չի փրկել իրավիճակը ու դատավոր Հովսեփյանը ազատման դիմում է գրել։

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանը 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի մայրն է, և, ըստ էության, դատական համակարգը նրան լռեցնելու համար ԲԴԽ տարավ, ավելին՝ ընտրեց Վճռաբեկ դատարանի դատավոր, ու ահա, այսօր իշխանության թեթև ձեռքով նրան փաստացի ազատեցին:

Հիշեցնենք, որ 168.am-ը գրել էր, որ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ, Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել:

Նա չի ցանկանում մնալ ո՛չ ԲԴԽ-ում և ոչ էլ պաշտոնավարել՝ որպես Վճռաբեկ դատարանի դատավոր:
Մեր տեղեկություններով՝ դիմումը ԲԴԽ-ում կքննվի այսօր։

Ուշագրավն այն է, որ այս ամենը տեղի է ունենում մայիսի 3-ին սպասվելիք դատավորների ժողովին ընդառաջ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»