Մամուլ 2 տարի առաջ - 08:19 01-05-2024

«Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ինչպես հայտնի է՝ երեկ մեկնարկած ԱԺ նիստերի օրակարգում նաեւ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցն էր: Այդ պաշտոնում ԲԴԽ-ն առաջադրել է Դավիթ Խաչատուրյանին՝ Հակակոռուպցիոն մարմնի ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբորը։ Երեկ ԱԺ նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ հարցը հանվում է օրակարգից. «Տեղեկացնեմ, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանն առողջական խնդիրների պատճառով չի կարող մասնակցել հարցի քննարկմանը և խնդրել է տեղափոխել այն։ Հետևաբար, հերթական նիստի օրակարգից հարցը հանվում է և հետագայում կքննարկվի»,- նշեց Ռուբինյանը։

Արդյոք Դավիթ Խաչատուրյանը ՔՊ-ի՝ իր նկատմամբ ոչ այնքան բարյացակամ վերաբերմունքի պատճառո՞վ է որոշել «զադնի դնել», թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի, երեկ ՔՊ-ում չունեին այս հարցի պատասխանը։ Սակայն նշենք, որ ՔՊ-ում այնքան էլ խանդավառված չեն Խաչատուրյանի՝ պաշտոնից պաշտոն թռչելու սովորույթից: Խմբակցությունում քննարկում են, որ վերջին մեկուկես տարում նա մի քանի անգամ պաշտոն է փոխել: Եւ այդ պաշտոններում ամեն անգամ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` ՔՊ-ի անմիջական մասնակցությամբ: Ուրբաթ օրը իշխող ֆրակցիայի հետ հանդիպման ժամանակ էլ նա չի կարողացել հիմնավոր բացատրություններ տալ՝ ի՞նչն իրեն չի գոհացնում, որ անընդհատ պաշտոնի փնտրտուքների մեջ է։ ՔՊ-ում Դավիթ Խաչատուրյանին հստակ աջակցություն չեն հայտնել, ասել են, որ հարցի քննարկումից եւ իր պատասխաններից հետո որոշում կկայացնեն։ Գուցե այդ սառը վերաբերմունքն է եղել երեկվա բացակայության պատճառը:


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան