Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 10:13 29-04-2024

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Ապրիլի 26-ին և 27-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն աշխատանքային այցով գտնվել է Կոլորադո նահանգում՝ Դենվեր, Ավրորա և Բոլդեր քաղաքներում։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

«Ապրիլի 26-ին դեսպան Մակունցը հանդիպել է Դենվերի տնտեսական զարգացման և հնարավորությունների գործակալության համաշխարհային բիզնեսի զարգացման տնօրեն Ստեֆանի Գարնիքայի, Դենվերի համաշխարհային առևտրի կենտրոնի նախագահ և գործադիր տնօրեն Քերըն Գարվիցի, քաղաքապետարանի ներկայացուցիչների և այլ փորձագետների հետ։

Ավրորա քաղաքում դեսպանը հանդիպել է քաղաքապետ Մայք Քոֆմանին։ Լինելով Կոլորադոյի ամենահայաշատ քաղաքը՝ բազմաթիվ հայեր իրենց ներդրումն ունեն քաղաքի զարգացման և ապագային միտված ծրագրերին։ Քաղաքապետն իր գնահատանքն է հայտնել հայկական համայնքի ակտիվ նեգրավվածության կապակցությամբ։

Դեսպանն առանձին հանդիպում է ունեցել տարբեր ոլորտների կին առաջնորդների հետ, այցելել Կոլորադոյի համալսարան (Դենվեր), հանդիպել ծրագրերի համակարգման ղեկավար Անդրեյ Միխաիլչենկոյի հետ, ոչ ընդարձակ հանդիպում է ունեցել հայ ուսանողների միության ներկայացուցիչների հետ Բոլդերի ուսանողական քաղաքում։

Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության հետ տնտեսական համագործակցության հնարավորություններին և ուղղություններին, երկուստեք ընդգծվել է հայ համայնքի դերը և նշանակությունը ինչպես Կոլորադո նահանգի, այնպես էլ Հայաստանի զարգացման համար։

Կոլորադոյի համալսարանում (Դենվեր) հանդիպման ընթացքում դեսպան Մակունցը փոխանցել է ԵՊՀ ռեկտորի անունից համագործակցության նամակ-առաջարկը, քննարկվել են ԵՊՀ և Կոլորադոյի համալսարանի միջև համագործակցության ուղղություններն ու կրթական հատուկ ծրագրեր կազմելու հնարավորությունները։

Ապրիլի 27-ին տեղի է ունեցել դեսպան Մակունցի հանդիպումը Կոլորադոյի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը դեսպան Մակունցը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին, այդ ուղղությամբ վերջին տարիներին կատարված աշխատանքին, Հայաստանի Հանրապետության ներկա մարտահրավերներին, անվտանգային իրավիճակին և Սփյուռք-ՀՀ համագործակցության կարևորությանը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»