Ներքին 3 տարի առաջ - 15:45 18-03-2023

Արամ Ա-ն ու Հունաստանի վարչապետն անդրադարձել են Արցախի շրջափակմանը, ՀՀ-ի առջև ծառացած մարտահրավերներին

Հինգշաբթի, 16 Մարտ 2023-ին, շուրջ մէկ ժամ հանդիպում կայացաւ ՆՍՕՏՏ Արամ Ա. Վեհափառ Հայրապետին եւ Յունաստանի վարչապետ Քիրիաքոս Միցոթաքիսին միջեւ: Հինէն ծանօթ ըլլալով վարչապետին, հանդիպումը տեղի ունեցաւ մտերմիկ մթնոլորտի մէջ:

Հանդիպման սկիզբը ներկայ էր Յունաստանի հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Գեղամ Արք. Խաչերեան: Ապա, զրոյցը շարունակուեցաւ առանձին՝ Վեհափառ Հայրապետին եւ վարչապետին միջեւ:

Նորին Ս. Օծութիւնը անդրադարձաւ չորս մարզերու.- ա) Յունաստանի հայ գաղութ, բ) Լիբանանի այժմու կացութիւն՝ յատկապէս նախագահական ընտրութիւն, գ) Յունաստանի դերը արաբական-իսլամական աշխարհէն ներս՝ յատկապէս Միջին Արեւելքէն ներս եւ դ) Արցախի շրջափակում ու Հայաստանի դիմագրաւած մարտահրաւէրներ: Իւրաքանչիւր մարզին շուրջ Հայրապետին եւ վարչապետին միջեւ եղան տեղեկութիւններու, տեսակէտներու եւ մտահոգութիւններու փոխանակում:

Հանդիպման աւարտին, Վեհափառ Հայրապետը վարչապետին յանձնեց Ս. Գրիգոր Նարեկացիի աղօթամատեանի բնագրին բազմապատկուած մէկ օրինակը եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան պաշտօնական գաթալոկը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում