Ներքին 2 տարի առաջ - 22:10 28-04-2024

Իմ տղան այնպիսի բան չէր արել, որ 2 ամսով կալանավորեին. Վահագն Մախսուդյանի մայր

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասությունների քրեական դատարանի Ավանի նստավայրում կայացավ Վահագն Մախսուդյանի խափանման միջոցի նիստը: Դատավորը Մասիս Մելքոնյանն էր։

Oragir.News-ը կապ հաստատեց Վահագն Մախսուդյանի մոր՝ տիկին Ռիտայի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորել են:
«Այդ երկու ամիսը ինձ համար 20 տարի է: դատավորը վճիռը ձեռքը եկել էր, իրեն ոչ մի բան էլ հետաքրքիր չէր»:

Փաստաբաններ Հովհաննես Խուդոյանը և Արամ Օրբելյանը բողոքարկում են դատարանի որոշման դեմ, սակայն տիկին Ռիտայի կարծիքով դրանից այլևս ոչինչ չի փոխվի:
«Իմ տղան այնպիսի բան չէր արել, որ 2 ամիս կալանավորեն»,-ասաց նա:

Տիկին Ռիտան նաև մեզ հայտնել էր, որ տղան ունի առողջական խնդիր՝ ճնշման տատնումներ, որի պատճառով էլ հաճախ իրեն վատ է զգում:

Հարցին՝ արդյո՞ք առողջական խնդիրը և դրա մասին վկայող փաստաթղթերը որևէ կերպ չազդեցին վճռի վրա, մայրը պատասխանեց.

«Ոչինիչ էլ չի ազդել վճռի վրա»:

Նիստից հետո նույնիսկ տիկին Ռիտային թույլ չեն տվել տեսնել տղային:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում