Ներքին 1 տարի առաջ - 17:00 23-07-2025

Բագրատ Սրբազանն այնպիսի բան չի արել, որ պաշտպանությունից զրկվի․ Խուդոյանը՝ Ավանեսյանի հայցերի մասին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն առաջարկել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի դեմ միասնական հայց ներկայացնել։

Նախաձեռնում ենք խմբային հայց Բագրատ Գալստանյանի դեմ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այսօր բազմաթիվ քաղաքացիներ և նաև հանրային գործիչներ, ում դատի է տվել Բագրատ Գալստանյանը, միացել են ժողովրդին վիրավորանքներ հասցնելու համար խմբային հայց ներկայացնելու առաջարկիս:
Եվ այսպես, Քաղ. դատավարության օրենսգրքի 224 հոդվածի համաձայն նախաձեռնում ենք խմբային հայց` Բագրատ Գալստանյանի դեմ:
Ստյոպա Սաֆարյանն առաջարկել է կազմակերպչական առումով աջակցել. սիրով ընդունում եմ առաջարկը:
Ճիշտ է, մենք ներողամիտ և մեծահոգի ժողովուրդ ենք, բայց պատասխանատվությունը լավ բան է:
Առաջարկում եմ բարոյական վնասի համար պահանջվող գումարն էլ ուղղել մի բարի և հանրօգուտ գործի:
Հայցին միանալու և գործընթացի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,-գրել է նա։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց Բագրատ Սրբազանի ներկայացուցիչ, փաստաբան Հովհաննես Խուդոյանի հետ, հասկանալու, թե ի՞նչ հետևանք կունենա այս միասնական հայցը և ինչպե՞ս կարող է պաշտպանվել Բագրատ Սրբազանը։

«Նախ՝ պետք է հասկանալ նրանք դա հաջողո՞ւմ են, թե՞ ոչ։ Ես չեմ կարծում, որ Բագրատ Սրբազանն այնպիսի բան է արել, որ իրավական պաշտպանություն չկարողանա ստանալ։ Երբ իրենք իրենց գործողություններն անեն, մենք մեր անելիքը կհասկանանք»,-ասաց մեր զրուցակիցը։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ Անահիտ Ավանեսյանի և ՔՊ-ական մյուս բարձր պաշտոնյաների դեմ միասնական հայցեր ներկայացվեն։

«Միասնական հայց ներկայացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ դա դատարաններին անիմաստ ծանրաբեռնում է։ Մենք առանձին-առանձին, հերթով բոլորին անդրադառնալու ենք։ Եթե մտածում են, որ խմբային հայցերն իրենց ձեռնտու են, թող փորձեն այդպես»,- եզրափակեց փաստաբանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան