Մամուլ 2 տարի առաջ - 08:30 27-04-2024

Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել է լվանալ գյուղացիների գլուխները․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց գյուղի հարեւան Աճարկուտ համայնքում եւ հացի սեղանի շուրջ փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին։ Իսկ տավուշցիները փակ են պահում միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը՝ փորձելով կանխել հողերի հանձնման ծրագիրը։ Քանի որ Ղալումյան եղբայրները եւ տավուշցի ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հեղինակություն են վայելում իրենց մարզում, Փաշինյանը որոշել է օգտվել դրանից եւ ծառայեցնել իր ծրագրի իրագործմանը։ Եվ նրանք կաշվից դուրս են գալիս, որ ծառայեն ու գոհացնեն Փաշինյանին․ մեծ գումարներ են ծախսում՝ մեկին լավություն անում, մյուսի խնդիրը լուծում, իսկ Աճարկուտի խնջույքին մարզպետն աներեւակայելի խոստումներ է տվել, թե ոչ մեկի գլխից մազ չի պակասելու։

Մինչդեռ նեղ շրջանակներում ասում են, որ իրենք կողմ չեն այս սցենարին, բայց ճար չկա։ Ինտենսիվ «աշխատում» են նաեւ Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի վարչական ղեկավարների վրա, որ նրանք հետ պահեն իրենց ժողովրդին ակցիաներից: Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանն ասաց, որ «սյուները» դեռ իրենց գյուղ չեն հասել, հույս ունի՝ չեն հասնի, քանի որ մարդիկ համառ պայքար են մղում, եւ վստահեցրեց, որ իրեն ոչ մեկը չի կարող հետ պահել պայքարից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում