Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:37 26-04-2024

Գողեգող եկել եք, գողեգող  էլ գնացեք․ դեռ երկար ենք հիշելու Կիրանցի հաղթանակը․ Սրբազանը՝ ոստիկաններին

Տավուշում սևբերետավորների և գյուղացիների միջև բախումները հանդարտեցրեց Բագրատ Սրբազանը։

Սրբազանը հայտարարեց, որ մեքենայի մեջ նստած մարդիկ իջել են, նա հորդորեց բացել ճանապարհը դատարկ մեքենաների համար:

Նշենք, որ քաղաքացիները շրջափակել էին ավտոմեքենա՝ կասկածելով, որ մեքենայի մեջ քարտեզագրողներ են:

«Ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել, որ այսպես պատվով մարդիկ եք դուք։ Օրհնվեք, որ էսքան զգայուն եք, էսքան հայրենասեր եք, էսքան գիտակից եք։ Դեռ երկար ենք հիշելու Կիրանցի հաղթանակները։ Դուք ցույց տվեցիք, որ այս հարենիքի իսկակն տերերն եք»,- ասաց Սրբազանը՝ դիմելով գյուղացիներին։

Դիմելով ոստիկաններին՝ հորդորեց․ «Տղե՛րք, ձեռք մի բարձրացրեք ձեր ժողովրդի վրա։ Ճանապարհը բացեք, մեքենաները դատարկ գնան։ Այ էդպես վախկոտ, գողեգող եկել եք, գողեգող էլ գնացեք»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով