Ներքին 2 տարի առաջ - 19:08 26-04-2024

Նարեկ Մկրտչյանն ընդունել է Կատարի սոցիալական և ընտանեկան հարցերի նախարարի տեղակալին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Կատարի Պետության սոցիալական և ընտանեկան հարցերի նախարարի տեղակալ Շեյխա Ջասիմ Ալ Թանիի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման ու փորձի փոխանակման հնարավորությունները։

Նարեկ Մկրտչյանն ընդգծել է համատեղ ոլորտային նախաձեռնությունների ու ծրագրերի իրականացման կարևորությունը և այս համատեքստում շնորհակալություն հայտնել պատվիրակությանը՝ հայկական կողմի նախաձեռնած միջազգային համաժողովներում ու միջոցառումներում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար։

Ներկայացնելով սոցիալական պաշտպանության ոլորտում սահմանված առաջնահերթությունները՝ նախարարը, մասնավորապես՝ անդրադարձել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում տարվող աշխատանքներին։ Այս համատեքստում Նարեկ Մկրտչյանը կարևորել է խնամատարության ինստիտուտի ներդրման գաղափարն ու ընդգծել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների լավագույն շահի ապահովման անհրաժեշտությունը։

Նախարարը նաև պատրաստակամություն է հայտնել փոխանցել հայկական կողմի լավագույն փորձը ոչ միայն սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականության, այլև հետճգնաժամային կառավարման ծրագրերի վերաբերյալ։

Շեյխա Ջասիմ Ալ Թանին ևս ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում Կատարի Պետության կողմից վարվող քաղաքականությունն ու իրենց երկրի փորձը։

Հանդիպման ավարտին կողմերը համագործակցության զարգացման պատրաստակամություն են հայտնել․ պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված հարցերին անդրադառնալ աշխատանքային քննարկումների շրջանակում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում