Տեսանյութ Ներքին 2 տարի առաջ - 20:51 25-04-2024

Էս լենուբոլ երկրում ի՞նչն ա մեզ վախեցնում, որ մեր կռիվը տանք, Նիկո՞լը․ Վահագնաձորի բնակիչ

Այսօր քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիս միջպետական ճանապարհը Գուգարք գյուղի հատվածում։

Վահագնաձորի բնակիչներից մեկն ասաց, որ այս հարցը պիտի լուծվի Երևանում։

«Մենք կանենք մեզանից կախված ամեն ինչ։ Երբ որ Ղարաբաղում էր հարցը, ոչ մեկը չէր հարցնում, թե Ղարաբաղը մեզանից ինչքան ա հեռու»,-ասաց նա։

Պատմում է՝ երեկ Տավուշում են եղել, գյուղացիներն ասում են, որ պատրաստ են «Ուրալ»-ների դիմաց պառկել, միայն թե թույլ չտան, որ ականազերծեն տարածքները։

«Հայը սրանից հետո պիտի ապրի իր տանը։ Հային իր տանը թուրքը պիտի չսպառնա։ Հերիք եղավ։ Երեկ ենք լացել 1․5 միլիոն հայերի կորուստը։ Էն ժամանակ որբերը մեռնում էին Էջմիածնի պատերի տակ, բայց Սարդարապատում մարդիկ դուրս էկան իրենց արյան գնով, երևանցու, ղարաբաղցու, վանաձորցու արյան գնով, բոլորի արյան գնով։ Էս լենուբոլ երկրում ի՞նչն ա մեզ վախացնում, Նիկո՞լը, որ դուրս գանք, մեր կռիվը տանք։ Չտանք՝ մեռնելու ենք»,-ասաց քաղաքացին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ